Տարեկան հաշվետվություն

Ավարտվեց եւս մեկ հետաքրքիր, հագեցած, արդյունավետ, բազմազան նախագծերով, հետազոտական աշխատանքներով, բաց դասերով, անմոռանալի ճամփորդություններով եւ ճամբարներով 2023-2024 ուսումնական տարին։

Կրթահամալիրում աշխատել նշանակում է չնկատել, թե ,երբ է ավարտվում եւ սկսվում ուսումնական տարին։ Տարին ավարտվում եւ սկսվում է ճամբարներով։ Էնպես է ստացվել ,որ մի քանի տարի անընդմեջ Ժաննա Հակոբյանի հետ համակարգում ենք Մուտքի ճամբարը։ Սկսում ենք ուսումնական տարին Արտանիշի լողափնյա վրանային ճամբարով։

Էլ ինչ տարի առանց հայրենագիտական ճամփորդությունների, որոնք հնարավորություն են տալիս , թե դասավանդողներին եւ թե սովորողներին միասին քայլել, հայրենիքի ամեն մի գողտրիկ անկյուն բացահայտել եւ հիանալ։

Դասավանդում եմ 10, 11, 12-րդ ընտրությամբ խմբերում եւ 9/5 դասարանում։ Տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր եւ բաց դասեր։«Խաղարկային դատարան» նախագծի համար արժանացել եմ Ձմեռ պապ մրցանակի, «Բիզնես եւ Գովազդ» նախագծի հանրային ներկայացումը իսկապես ստացված էր, որի ժամանակ հյուրընկալել էինք 190 ավագ դպրոցի դասավանդող ՝ Իրինա Ամիրյանին իր սովորողների հետ։ Տարվա մասին շատ լավ պատմում են 10-րդ դասարանի սովորողները «Մեկ տարին մեկ հայացքով» տեսանյութով, որը խնամքով եւ սիրով նկարահանել եւ մոնտաժել է Անդրանիկ Փարադյանը։

Ստացված նախագծերից են նաեւ
Սոցիալական իրազեկման բարձրացում
Ապագա մասնագետները ներկայանում են
Մեկ տարին մեկ հայացքով
Ցայտաղբյուրները ՝ Հայաստանի այցեքարտ
SEB Talks
Մի փոքր զվարճանք

Տարվա եւս մեկ իրադարձություն էր Լեզուների բաց հավաքը։

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ավագ դպրոցում իրականացվում են հետազոտական աշխատանքներ։ Այս տարի ղեկավարել եմ 9 աշխատանք, որից 9 պաշտպանել են եւ 2 աշխատանք ներկայացվել , որպես ռեֆերատ։ Որպես դասավանդող, նշեմ, որ հետազոտական աշխատանք ղեկավարելը ինքնակրթության լավագույն ձեւերից մեկն է։

Ձմեռային եւ ամառային ճամբարները մեկ այլ հավես ու գույն են հաղորդում ուսումնական 2-րդ եւ 4-րդ շրջաններին։

Տարվա ընթացքում ներկայացրել եմ մեթոդական մշակում-հոդված, որը հրապարակվել է Դպիրում։

Մանրամասն հաշվետվություններս ՝ ստորև


Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս

Leave a comment