Բիզնես և գովազդ

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաքի երկրորդ օրը նույնպես հագեցած էր։ Հետազոտական վարժարանի ընթերցասրահը հյուրընկալել էր «Բիզնես և գովազդ» թեմայով հետաքրքրվածներին։Մեր հյուրերն էին՝ Գ․Գյուբեկյանի անվան հ․190 ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ Իրինա Ամիրյանը և իր սովորողները, Յուրա Գանջալյանը, Հասմիկ Ղազարյանը, Նունե Այդինյանը, Անահիտ Ամիրխանյանը , Լիլիթ Յախինյանը և տարբեր դասարանների սովորողներ։ 10-րդ դասարանի անգլերենի ընտրության խումբը մեծ պատասխանատվությամբ և սիրով էր իրականացրել նախագիծը։ Սովորողները մասնակցում էին թիմերով, ունեինք նաև ժյուրիի երկու անդամ։ 6 թիմ ներկայացրեց իրենց գովազդային տեսանյութերը, նախապես մի փոքր անդրադարձ կատարելով իրենց արած աշխատանքին։ Գովազդները տարբեր թեմաների վերաբերյալ էին․ուսումնական, մանկական ,առողջապահական, հումորային, կոսմետիկ։ Դավիթ Մուրադյանը վարում էր բաց պարապմունքը։
Առաջին խումբը ներկայացրեց կրթահամալիրի այլընտրանքը, խոսելով լեզուների ընտրության, մարզաձևերի բազմազանության, գինեգործության, խեցեգործության, ռազմամարզական ճամբարի մասին։ Սովորողներին այս հարցում օգնել էր Արմինե Թոփչյանը։
Ելույթը
Գովազդը

Երկրորդ թիմը գովազդում էր մանկական խնամքի պարագաներ։ Թիմը ամբողջ տեսականին, իրենց ապրանքանիշի պիտակով, ներկայացրեց ներկաներին; Ի դեպ , ներշնչանքի աղբյուր էր հանդիսացել Իռենի փոքր քույրիկը։
Ելույթը
Գովազդը

Երրորդ թիմը գովազդեց “Smart Water Bottle” ջրի շիշը, որը կարող է հիշեցնել ջուր խմելու մասին։
Ելույթը
Գովազդը

Չորրոդ թիմը ներկայցրեց հումորային գովազդ սուրճի մասին։ Հետաքրքիր, հումորային ձևով սովորողները ներկայցրին սուրճի օգտակար և վնասակար հատկությունները։

Հինգերորդ թիմը ներկայացրեց կոսմետիկ միջոցների մասին պատմող գովազդ։
Ելույթը
Գովազդը

Վեցերորդ թիմը խոսեց ծխախոտի վնասակար հատկությունների մասին և անիմացիոն հակագովազդ ներկայացրեց։
Ելույթը

Պարապմունքին հաջորդեց հարց ու պատասխան, կարծիքների փոխանակում , իսկ մեր ժյուրիի անդամները ընտրության արդար ձև էին մտածել։ Ընտրությունը կազմակերպեցին առցանց տարբերակով, ներկաները միացան ծրագրին և իրենց ձայնը տվեցին նախընտրած գովազդին։ Արդյունքում հաղթող ճանաչվեց 2-րդ թիմը։

Օրվա տրամադրությունը ՝ ֆոտոշարով

Leave a comment