Գարունը Արատեսում

Արատեսը հրաշալի և յուրօրինակ գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին և օրվա տարբեր ժամերին:Այստեղ մեջբերեմ սովորղներից մեկի գրառումը ,ով Արատեսը անվանել է «Արվեստ Արատես»… «Անյտեղ ամեն մի անկյուն, թե՛ բնության կողմից, թե՛ մարդու կողմից ունի աննկարագրելի գեղեցկություն և յուրահատկություն, այդ իսկ պատճառով Արատեսը արվեստ է։

Ուսումնական գարուն նախագծով մեր 21 հոգանոց խումբը մարտի 26-ից -28-ը գարնանային ճամբար ունեցավ Արատեսի դպրական կենտրոնում: Առաջին օրը Արատեսը դիմավորեց մեզ արևոտ և պայծառ եղանակով

Ճամբարային գործունեության մեջ ներառված էր գարնանային ընթերցանությունը ,ներկայացնեմ մի հատված սովորողների բազմալեզու ընթերցանությունից:

Սովորողները սպասում են Արատեսյան երեկոներին, քննարկումներ, տարեդարձ, երաժշտություն, երգ ու պար, խաղեր. գործունեության ձևեր են , որոնք մտերմացնում ճամբարականերին, վեր հանում տարբեր հետաքրքրություններ, օգնում են ավելի լավ ճանաչել սովորողներին;

Ստացված էր նաև մեր խոհանոցային գունային գործունեությունը

Արատեսյան ճամփորդությունն ավարտեցինք ըստ տիար Բլեյանի առաջարկի Վեդու ջրամբարի ուսումնասիրությամբ: Ճիշտ է այնտեղ մուտքն արգելված էր, սակայն մեզ համար բացառություն արեցին, ներկայացրին տարվող աշխատանքները,ջրամբարի կարևորությունը: Նշեմ, որ այս ջրամբարը լինելու է Հայաստանի երկրորդ ամենամեծ ջրամբարը Գյումրիի ջրամբարից հետո, ունենալու է Սևանից 5 մետր ավել խորություն: Աշխատանքները սկսվել են 2017 թվականից և նախատեսվում է մեկ տարուց ինչ-որ մի հատվածի ջրով լցնելը:Կարծում եմ, երբ որ ավարտվի ջրամբարի կառուցման աշխատաքնները/ասացին մոտ 3 տարուց/ հրաշալի տեսարան կլինի: Այս պահին հսկայական աշխատանք էին արվում: Սովորողներից շատերը մեծ հետաքրքրությամբ լսում էին: Էլ ինչ ճամփորդություն առանց հայրենագիտական բացահայտուների:

Շնորհակալ ենք

Սովորողների ամփոփումները

Max Avetisyan A trip to Arates
Անի Դադայան Գարունը Արատեսում
Այուզաննա Հակոբյան Ճամբար Արատեսում
Արթուր Թովմասյան My favourite Arates

Leave a comment