Գնահատումը կրտսեր դպրոցում

1-3-րդ  դասարանցիների  աշխատանքը  գնահատանիշով  չի  գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ուսուցիչը սովորողի համար լրացնում է աճի զարգացման բնութագիր: Սովորողները ուսման ընթացքում և կիսամյակը մեկ կատարում են ինքնաստուգման աշխատանքներ և մասնակցում են ստուգատեսներին: Սովորողի էլեկտրոնային թղթապանակում կամ հաշվետվության մեջ նշվում են իր անհատական կամ խմբային կատարած աշխատանքների հղումները:

Գնահատումը 1-3-րդ դասարաններում խրախուսական բնույթ է կրում. երեխաները չեն գնահատվում նիշերով, այլ ստանում են զանազան մրցանակներ (տիպեր, աստղիկներ, Կեցցես-ներ և այլն):

4-րդ  դասարանում սովորողները գնահատվում են գնահատանիշով: Հաշվի է առնվում սովորողի  դասարանական աշխատանքը, լրացուցիչ  առաջադրանքները, բլոգավարությունը, անհատական կամ խմբային նախագծերի ն մասնակցությունը:

Կիսամյակային գնահատականները դրվում են ընթացիկ աշխատանքին, կիսամյակային ստուգատեսներին, ուսումնա-հետազոտական ճամբարներին, նախագծերին մասնակցության արդյունքում:

Ուսումնական տարվա ավարտին սովորողները մասնակցում են «Ես կարող եմ» ստուգատեսին:

Գնահատելիս հաշվի է առնվում սովորողների մասնակցությունը կրթահամալիրային ստուգատեսներին: Այս ստուգատեսներին սովորողները անհատապես կամ խմբային, դասավանդողի ղեկավարությամբ, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները օտար լեզվով: Կարող են ներկայացվել նաև ընթացիկ աշխատանքները, որոնք նախկինում տեղադրվել են Կրթահամալիրի կայքում /թարգմանություններ, ուսումնական առաջադրանքներ և այլն/:

Ուսումնահասարակական աշխատանքներ

Սովորողները մասնակցում են կրթահամալիրում իրականացվող բոլոր ուսումնահասարակական ծրագրերին. այդ ընթացքում զարգանում է տվյալ բնագավառին բնորոշ բառապաշարը /կենդանիների խնամք, շրջակա միջավայրի խնամք և բարելավում, աշխատանք խոհանոց-լաբորատորիայում, բակային աշխատանքներ, բույսերի և կենդանիների խնամք, գրքերի վերանորոգում և այլն: Այս աշխատանքների արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, և կատարվում են հետազոտական աշխատանքներ: Լավագույն աշխատանքները տեղադրվում են կրթահամալիրի կայքում կամ դպրոցների ենթակայքերում: Արդյունքները ներկայացվում են անհատական բլոգներում կամ ենթակայքերում:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները իրականացվում են համագործակցելով այլ առարկաների դասավանդողների հետ. օրինակ` կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ և այլն: Ճամփորդություններից  հետո  սովորողները  դասավանդողի  հետ  պատրաստում   են օտար լեզվով ուսումնական նյութ /կենդանական, բուսական և այլ բառարաններ, հետաքրքիր նյութեր անգլերեն, ռադիո և տեսալուրեր և այլն/:

Սովորողները դասավանդողի հետ կարող են կատարել վիրտուալ ուսումանական ճամփորդություն` տարբեր կայքերի միջոցով: Նրանք կարող են վիրտուալ այցելություն կատարել Անգլիա, ԱՄՆ և այլն, թանգարաններ, գրադարաններ:

Leave a comment