Գարունը ձմեռային Արատեսում

Միշտ խուսափել եմ ձմռանն Արատեսում լինելուց,սակայն պետք է փաստեմ, որ ոչ մի վայրկյան չեմ զղջացել, երբ գարնանային երեք օրերը մի խումբ սովորողներով անցկացրինք հեքիաթում։ Կարծես ավանդույթ է դառնում իմ և Քրիստինե Միսկարյանի համար գարնանային ուսումնական արձակուրդները սկսել Արատեսից։

Մեր խմբում ընդգրկված էին 9-ից -12-րդ դասարանի սովորողներ։ Այս անգամ Արատեսը դիմավորեց մեզ առատ ձյունով․ երբեմն արև,որին արագ փոխարինում էր թաց ձյունն ու քամին։

Սովորողները շատ են սիրում Արատեսի երեկոները․ բոլորորը հավաքվում են ակումբում, խաղեր խաղում, քննարկումներ անում տարբեր թեմաների շուրջ, երգում, պարում։ Այս անգամ սակայն չստացվեց դաշնամուրային կատարումներ լսել․( դաշնամուրը մասնագետի օգնության կարիք ուներ):
Արատեսում մեկ այլ աշխուժությամբ և հավեսով է անցնում խոհանոցային գործունեությունը։

Պետք է նշեմ, որ Տարոնի Արատես վերադառնալը շատ ուրախալի է, քանի , որ նա շատ օգնող, աջակցող տեսակ է, յուրաքանյուր խումբ կարող է հանգիստ գնալ Արատես, իմանալով , որ Տարոնը այնտեղ է։

Քրիստինե Միսկարյանի հաշվետվությունը

Leave a comment