Խաղարկային դատարանը որպես Հետազոտական վարժարանի սովորողների անգլերեն հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց։

Մեթոդական մշակում -հոդված

Բենջամին Ֆրանկլին  «Ասա ինձ, և ես կմոռանամ, սովորեցրու, և ես գուցե հիշեմ, ներգրավիր ինձ, և ևս կսովորեմ»

 Նախագծային ուսուցումը  դասապրոցեսը վերածում է ուսումնական միջավայրի, որը սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծագործելու, ուսումնասիրելու, նոր մտքերով և գաղափարներվ հանդես գալու , նախաձեռնելու և յուրաքանրյուր նախաձեռնություն կյանքի կոչելու։


«Ոճիր և պատիժ» թեման անցնելիս, ինձ  մոտ միտք ծագեց դասասենյակը վերածել դատական նիստերի դահլիճի և սովորողների մոտ ոգևորություն տեսնելով , որոշեցինք իրագործել «Խաղարկային դատարան » նախագիծը։ Խաղարկային դատարան նախագիծը դատավարության իմիտացիա է, որտեղ մասնակիցները կատարում են փաստաբանների, վկաների , հայցվորի կամ հայցվորների, մեղադրյալի  կամ մեղադրյալների և դատական նիստերի դահլիճի այլ անձնակազմի դերերը՝ ավելի լավ հասկանալու իրավական գործընթացը և զարգացնելու իրենց բանավոր խոսքը։ Սովորղների մեծ մասի մոտ խնդիր է լսարանի, հանրության առաջ ելույթ ունենալը, մտքեր արտահայտելը։ Լեզվի ուսուցման կարևոր մասն են կազմում դերախաղերը, որոնց ընթացքում սովորողները հնարավորություն են ունենում կիրառել լեզվական հմտությունները այնպիսի համատեքստում, որը նմանակում է իրական կյանքի իրավիճակները, այս ձևով իրականցվում է նախագծի նպատակը՝

  • բառապաշարի և բանավոր խոսքի զարգացում
  • քննադատական և երևակայական մտքի զարգացում
  • անհատական և խմբային աշխատանքի կարողությունների ձևավորում
  • բեմական խոսքի, ճիշտ արտասանության զարգացում

Խաղարկային դատարանի հիմքում ընկած է փորձառական ուսուցման մանկավարժական մոտեցումը, որում կա գործնական ներգրավվածություն: Սովորողները ոչ միայն ծանոթանում են իրավական հասկացություններին, այլև դրանք կիրառում են իրական փաստերի համատեքստում՝ բախվելով իրական դատական գործերն արտացոլող բարդ սցենարների հետ: Այս փորձառական հարթությունը զարգացնում է վերլուծական մտածողությունը, երբ սովորղները  կողմնորոշվում են ապացույցների կանոններով, կառուցում են համոզիչ փաստարկներ և կանխատեսում հակահարցեր:
Ավելին, խաղարկայն  դատավարությունները  պարարտ հող են հաղորդակցության ամրապնդման համար: Մասնակիցները կատարելագործում են իրենց հռետորական հմտությունները՝ համոզիչ բացման խոսքերի, ճշգրիտ հարցադրումների և հմուտ խաչաձև հարցաքննությունների միջոցով։
Հաղորդակցական հմտությունները զարգացնելուց բացի , խաղարկային դատավարությունները խթանում են թիմային աշխատանքը և համագործակցությունը։
Ժամանակակից  աշխարհում անգլերենի արդյունավետ հաղորդակցման հմտությունները կարևոր են հաջողության համար:  Խաղարկային դատավարությունների օգտագործումը  լավ մանկավարժական գործիք է ավագ դպրոցի սովորողների  շրջանում անգլերենի իմացությունը բարելավելու համար: Ներգրավվելով դատական ​​նիստերի նմանակված վարույթում՝ սովորղները  ոչ միայն զարգացնում են իրենց գրելու,կարդալու, լսելու, խոսելու հմտությունները, այլև զարգացնում են քննադատական ​​մտածողության կարողություններ և վստահություն իրենց լեզվական կարողությունների նկատմամբ:
Շատ հետաքրքիր և  ուսումնական են անցնում նախապատրաստական աշխատանքները:
Խաղարկային դատավարությունների   նախապատրաստական աշխատանքները

1 Համապատասխան դեպքերի կամ սցենարների ընտրություն 
Հորինում ենք  սցենարներ, որոնք համապատասխանում են սովորողների տարիքին ,  հետաքրքրություններին և լեզվի իմացության մակարդակին: Ուսումնասիրում ենք դատական համակարգերը տարբեր երկրներում։

2Դերաբաշխում
Սովորողներին տրվում են տարբեր դերեր՝  հաշվի առնելով լեզվի իմացության մակարդակը, նախասիրությունը։ Փորձում ենք դերերը  համապատասխանացնել սովորողների խառնվածքների հետ և այնպես անել, որ բոլորը դեր ունենան և մասնակցեն։

3 Նյութերի մշակում
Սովորղների հետ միասին գրում ենք դատավարության սցենարներ, ապացույցների փաթեթներ, վկաների ցուցմունքներ և այլ օժանդակ նյութեր։  Դիտում ենք դատավարութան տեսանյութեր, դուրս գրում համապատասխան բառապաշար։

Իրականացման գործընթաց 

1 Խաղարկային դատավարության ներածություն

Ներկայացվում է դատավարության գործընթացը, ներգրավված դերերի և  դատական նիստերի վարույթի կառուցվածքը։

2 Սովորողների աշխատանքը դերերի վրա

Սովորողները ուսումնասիրում են իրենց դերերը, դերախաղի միջոցով աշխատում արտասանության և ներկայացման վրա։

Գնահատման գործընթաց

 Սովորողները  գնահատվում են ըստ իրենց մասնակցության աստիճանի, լեզվի իմացության,ներառյալ արտասանությունը, քերականությունը, օգտագործած բառապաշարը և հաղորդակցական հմտությունները։

 Խաղարկային դատավրության իրականացման միջոցով ավագ դպրոցի սովորողները  ցույց են տալիս զգալի բարելավումներ իրենց անգլերենի հաղորդակցման հմտություններում: Սովորողները ներգրավվում են կյանքում հանդիպող իրական իրավիճակներում, երբ անհրաժեշտ է լինում ներկայացնել փաստարկներ, հարցաքննել և հարցաքննվել, պատասխանել հարցերին: Նրանք զարգացնում են խոսելու սահունությունը՝ հստակ և համոզիչ կերպով արտահայտելով իրենց մտքերը, միաժամանակ կատարելագործելով լսելու իրենց հմտությունները՝ ակտիվորեն հետևելով դատարանի դահլիճի երկխոսությանը: Բացի այդ, սովորողները  զարգացնում են ընթերցանական կարողությունները, երբ նրանք վերլուծում են դատավարության փաստաթղթերն ու ապացույցները, միևնույն ժամանակ  բարելավելով  գրելու հմտությունները իրավական ամփոփագրերի և այլ գրավոր նյութերի պատրաստման միջոցով: Խաղարկային դատավարությունները խթանում են քննադատական մտածողության հմտությունները, քանի որ սովոորղները  գնահատում են ապացույցները, ձևակերպում փաստարկներ և ներգրավվում հիմնավորված բանավեճի մեջ: Ավելին, խաղարկային դատավարություններին մասնակցելը խթանում է համագործակցությունը և թիմային աշխատանքը, նպաստւմ  խոսելու, լսելու, կարդալու, գրելու հմտությունների զարգացմանը։ Քանի որ մանկավարժները փնտրում եմ լեզվի ուսուցման նորարարական մոտեցումներ, խաղարկային դատավարությունները հանդես են գալիս որպես հզոր մանկավարժական գործիք ՝ դասապրոցեսը ավելի գրավիչ, արդյունավետ , համագործակցային դարձնելու համար։ 

Հետազոտական վարժարանի տարբեր տարիների սովորողների հետ իրականացված դատավարությունները

 Street Fight  Pled Guilty  2017
An incident during an educational trip 2017
The case  of   stolen computers 2023
The case of a missing student 2024

Leave a comment