Ռադիոհաղորդումներ տարբեր թեմաներով

Խնդիրը
Դեռահասների մոտ երբեմն խնդիր է հանդիսանում հետաքրքրիր թեմաների շուրջ երկխոսություն կազմելը,հնարավորինս տարբեր թեմաների վերաբերյալ տեղեկատվություն որոնելը, հավաքագրելը ,վերլուծելը:Նախագծի կարևորագույն խնդիրն է զարգացնել ազատ արտահայտվելու, մտքեր ճիշտ շարադրելու,հարցերհնչեցնելու կարողությունները: Այս ձևով իրականացվում է նախագծի նպատակը

  • Զարգացնել սովորողների լեզվամտածողությունը և բանավոր խոսքը
  • Զարգացնել տարբեր թեմաներին վերաբերող թեմատիկ բառապաշարը

Նախագծի իրականացման ժամկետները ՝ երկարաժամկետ
Մասնակիցները – Ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի իրականացման ընթացքը

  • Սովորողները ընտրում են թեմաները
  • Աշխատում են թիմով կամ անհատական
  • Լսում են նմանատիպ հաղորդումներ, աշխատում բառերի, արտահայտությունների վրա
  • Համացանցից գտնում թեմային համապատասխան տեղեկություն,փոխադրում
  • Աշխատում են արտասանության , առոգանության վրա
  • Նյութի տևողությունը 3-5 րոպե
  • Ձայնագրվում և նյութը տեղադրում soundcloud կայքում

Արդյունք

  • Տեղադրում են ռադիոնյութը իրենց բլոգներում
  • Դասապրոցեսի ժամանակ ,սովորողները լսում են ընկերների պատրաստած ռադիոնյութերը, քննարկում և պարասխանում հարցերին։

Leave a comment