«Երիտասարդ ձեռներեցներ:Բիզնես և գովազդ

Նախագծի խնդիրը

Արագ զարգացող և փոփոխվող աշխարհում , երբ դեռահասների մեծ մասը հետաքրքրված է սոցիալական մեդիա մարքեթինգով /SMM/, երբեմն խնդիր է առաջանում դեռահասների մոտ զարգացնել քննադատական -ստեղծական մտածողության և խնդիրներ լուծելու հմտություններ:Նախագծի խնդիրն է մարտահրավեր նետել և ներգրավել սովորողներին, միաժամանակ նրանց հնարավորություններ ընձեռելով զարգացնելու հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց համար ապագայում: Խնդիրներից է նաև խթանել նորարարական գաղափարների ստեղծումը : Նախագիծը կարող է խրախուսել մտածել շրջանակից դուրս, ստեղծել նոր գաղափարներ և մշակել խնդիրների նորարարական լուծումներ:Այս ձևով իրականացվում է նախագծի նպատակը՝

  • Սովորողների մոտ զարգացնել ձեռնարկատիրական և ներկայացման հմտությունները:
  • Զարգացնել ևրևակայությունը նոր բիզնես ծրագրի կամ գովազդի համար
  • Սովորեցնել գրել գովազդային տեքստեր, օգտագործելով համապատասխան բառապաշար
  • Աջակցել սովորողներին`ուսումնասիրելու իրենց սեփական բիզնեսը սկսելու ռազմավարությունը:
  • Զարգացնել համագործակցության և թիմային աշխատանքը
  • Ձևավորել ներկայացման և հաղորդակցման հմտություններ

Նախագծը՝ կարճաժամկետ

Մասնակիցներ ՝ 10-րդ դասարանի ընտրությաբ խումբ

Հետազոտական աշխատանքի ընթացքը

Այս նախագծի գործողությունները կենտրոնանում են ձեռներեցության, գովազդի շուկայի ուսումնասիրության ,սոցիալական մեդիա մարքեթինգի վրա: Սովորողները դիտում և լսում են տարբեր գովազդային հայտարարություններ և հոլովակներ, սովորում են աշխատանք ընտրելու և սեփական բիզնես հիմնելու մասին: Բարձրացնում են իրենց տեղեկացվածությունը աշխատանքային պայմանների և տարբեր տեսակի աշխատանքների պահանջների վերաբերյալ: Նրանք մասնակցում են մտագրոհի գործողություններին, որոնք դրդում են նրանց նորամուծությունների գաղափարներ ներկայացնել:

Նախագծի ընթացքը

Սովորողները լսում եմ տարբեր հարցազրույցներ բիզնես ծրագրերի մասին, ծանոթանում են այդ ոլորտի բառապաշարի հետ, պատկերացում կազմում թիրախային հաճախորդների մասին:

Ծանոթանում են գովազդին վերաբերող բառապաշարին, լսում եւ դիտում տարբեր գովազդային հոլիվակներ։ Բաժանվում են թիմերի, ընտրում թեման, գրում են տեքստը եւ պատրաստվում նկարահանման։

Նախագծի իրականացման ընթացքում ձևավորվում են նաև ներկայացման և հաղորդակցման հմտությունները, քանի որ իրենք կազմակերպում են իրենց աշխատանքի հանրային ներկայացումներ, որը օգնում է զարգացնել ներկայացման և հաղորդակցման հմտությունները:

Նախագծի արդյունքը ներկայացվելու է Մայիսյան հավաքի շրջանակներում, բաց պարապմունքի տեսքով
Սովորողները կազմակերպում են կլոր -սեղան քննարկում, համոզիչ ելույթ են ունենում և կարճ 2 րոպեանոց խոսքով ներկայացնում իրենց նախագիծը ,գովազդը կամ սահիկաշարը։

Օգտակար հղումներ 1,


Leave a comment