Հետազոտական աշխատանքների ընթացք

Հետազոտող սովորողների հետ աշխատում ենք և առցանց և ֆիզիկական միջավայրում: Սովորողների մեծամասնությունը աշխատում է Gmail Document -ում , որտեղ ես մուտք ունեմ և տեղում կարողանում եմ անել բոլոր դիտարկումներն ու նշումները: Սովորողներից մի քանիսը աշխատում է բլոգի հետազոտական բաժնում:
Սովորողների ընդհանուր թիվը ՝ 18


Աշխատանքների ընթացք՝

12-րդ դասարան

  • Արշիլ Խաչատրյանը գրեթե ավարտել է իր հետազոտական թեման, աշխատում ենք ներածության և ամփոփման վրա
  • Սոնա Բալայան ավարտել ենք ներածությունը , առաջին և երկրորդ գլուխները
  • Նարոտ Դավթյան գրեթե ավարտել է , պետք է աշխատենք վերջին գլխի և ամփոփման վրա
  • Ռուզան Գասպարյան ընթացքի մեջ է
  • Գարիկ Բարխուդարյան ուշ է միացել ,աշխատանքները ընթացքի մեջ են
  • Նանե Վարդումյան նոր ենք սկսել, թյուրիմացույթուն էր եղել
  • Առնո Բարզեգար Նազարի նոր ենք սկսել, թյուրիմացույթուն էր եղել

11-րդ դասարան

10-րդ դասարան

Դիտարկումներ

Աշխատելով սովորողների հետ կփաստեմ , որ սովորողների մեծ մասն այնքան էլ տեղյակ չի և չի պատկերացում , թե ինչ մեծ ծավալի աշխատանք պետք կատարի: Սովորողներին թվում է , որ կարելի է պարզապես համացանցից տեղեկություններ տեղադրել , տարբեր աղբյուրներից օգտվել և աշխատնքը ավարտված կլինի: Պետք է ուշադրություն դարձնենք վերլուծական մասի վրա: Բայց քանի որ , մենք ավագ դպրոցի սովորողների հետ գործ ունենք ,այլ ոչ թե ուսանողների, կարծում եմ ,ոչ բոլոր սովորողների աշխատանքները ներկայանալի կլինեն և կհամապատասխանեն հետազոտական աշխատանքնի պահանջներին: Աշխատենք շտկել բոլոր թերությունները:Հնարավորություն տանք բոլորին և այդքան էլ խիստ չդատենք:

Խնդիրներ
Կան թեմաներ, որոնք կրկնվում են: Դա էլ սովորողի ընտրությունն է եղել, որքան հնարավոր է փորձել եմ բալանսի բերել:
Հաջորդ տարվա համար այնպես անել, որ երկու սովորողից ավել նույն թեմայի վրա չաշխատեն:

Leave a comment