Արիշտայի փառատոն Բջնի գյուղում

Գաթայի, տոլմայի, գինու փառատոնների մասին լսել էի, սակայն արիշտայի փառատոնի մասին առաջին անգամ իմացա Անժելա Մովսիսյանից: Սովորողներին հետաքրքրեց նախագիծը և հոկտեմբերի 23-ին 19 հոգանող խմբով ուղևորվեցինք Բջնի գյուղ: Առավոտյան մասնակցեցինք պատարագին Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցում: 12-ից եկեղեցու հարակից տարածքները լցվել էին տոնական տաղավարներով, արիշտա պատրաստելու աշխատարաններով, գույնզգույն մրգերով, նկարներով և ձեռքի աշխատանքներով;
Սովորողների տարբեր խմբեր համույթներով երգում էին, հյուրատանը ընկեր Հայարփիի ազգային երգ ու պարի խումբն էր , դե իսկ մենք ՝Սեբաստացիներս չէինք կարող այդ ամենին անմասն մնալ և ակտիվ մասնակցություն չունենալ; Քայլեցինք Բջնի գյուղով, բարձրացանք Բջնիի բերդը, իջանք գաղտնուղիով ,վայելեցինք աշնանային գույները և գետի ափին ճաշակեցինք մածունով արիշտա:
Աշնանային գոույները և փառատոնային տրամադրությունը ՝ ֆոտոշարով

Ճամփորդության ընթացքում իրականացրին « Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ նախագիծը»

Arishta Festival in Bjni Mane Arustamyan
Արիշտայի փառատոն Մերի Երեմյան
Արիշտայի փառատոն Անի Գյոզալյան
Նանե Մարտիրոսյան
Լուիզա Թովմասյան
Յանա Խաչատրյան
Մանե Մազմանդյան
Լիլիկ Երիմյան

Leave a comment