Նախագիծ «SEB Talks – Students Expanding Borders» Սովորաղները ընդլայնում են սահմանները

Խնդիրը

Դեռահաս տարիքում շատ սովորողների համար խնդիր է դառնում լսարանի, հանրության առաջ ելույթ ունենալը, մտքեր արտահայտելը և հարցերին պատասխանելը: Ժողովրդական մի ասացվածք կա՝ «Սեպը սեպով են հանում»: Այսինքն՝ այդ խնդիրը լուծել՝ սովորողներին հնարավորություն տալով ուսումնասիրելու մի որևէ իրենց ընտրությամբ թեմա և խոսել դրա մասին դասընկերների առջև: Նախագծի ձևաչափը ամերիկյան TED Talks մեդիա կազմակերպությանն է, որը առցանց զրույցներ է տեղադրում անվճար տարածման համար՝ «գաղափարներ, որոնք արժե տարածել» կարգախոսով։ Խոսելու ընթացքում սովորողը գիտի, որ այդ թեման նորություն է իր դասընկերների համար ու այդ ժամանակ իրեն կարևորված է զգում: Մի քանի թեմա ներկայացնելուց հետո սովորողները հաղթահարում են դասընկերների, հանրության հետ բարձրաձայն հաղորդակցվելու բարդույթը: Այս ձևով իրականացվում է նախագծի նպատակը՝

  •  Ընդլայնել տարբեր թեմաներին առընչվող բառապաշար
  • Զարգացնել տարբեր թեմաների շուրջ հաղորդակցական մի քանի հմտություններ/ունկնդրում ընթերցանություն, գրավոր խոսք,մենախոսություն/
  • Հաղթահարել հանրության առջև բարձրաձայն մտքեր արտահայտելու բարդույթը

Նախագծի իրականացման ժամկետները

Երկարաժամկետ

Մասնակիցները – Ավագ դպրոցի 10-11-12-րդ դասարանցիներ

Նախագծի իրականացման ընթացքը

  • Նախագծի մասնակիցները դիտում են տարբեր թեմաների շուրջ TED Talks-ներկայացումներ, որոնք որպես կանոն նոր գաղափարներ են հաղորդում նրանց, նրանց մեջ արթանցնում այդ գաղափարներով ուսումնասիրություններ և հետազոտություններ անելու ցանկությունը:   
  • Նախագծի յուրաքանչյուր մասնակից իր դասընկերներին և դասավանդողին է հայտնում իրեն  հետաքրքրող թեման և սկսում է իր հետազոտական, ուսումնասիրական աշխատանքը այդ թեմայով: Նրանք պարբերաբար դասավանդողին են ներկայացնում իրենց արդեն արված աշխատանքները, ստանում ուղղորդող ցուցումներ:

Վերջնական արդյունքի պատրաստում

Գրվում են տարբեր թեմաներով մենախոսություններ (մոտավորապես 300-500 բառ) և ներկայացումներ տարբեր ծրագրերով:

Վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Հայտարարությամբ, հրավեր նամակներով հրավիրվում են այլ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

 Ամփոփումը այս հղումով / 2022-2023/
Ամփոփումը այս հղումով /2023/

Leave a comment