Դիջիպատում

DSC02506                          100_2658-300x225

Ինձ համար ամենամեծ  ձեռքբերումը  համարում  եմ  այն, որ  երեխաներիս  հետ  մուտք գործեցինք «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր և դարձանք այս  մեծ ընտանիքի անդամները;

2013-ի   ձեռքբերումներից է   նաև   5-6-րդ դասարանցիների հետ մասնակցությունը «Թարգմանչական ստուգատեսին», որի արձագանքներն ավելի քան   ոգևորող   և   տպավորիչ էին:

2013 –ի  ուսումնական տարվա սկիզբն ինձ համար բեկումնային էր: Բացի այն, որ դասավանդում եմ օտար լեզու Գեղարվեստի կրտսեր դպրոցում, նաև նշանակվել եմ 5-րդ դասարանի   կազմակերպիչ: Մի բան է դասավանդել, մեկ այլ   բան `  ամբողջ օրը  լինել   երեխաների կողքին, օգնել նրանց   դժվար   պահերին,   ուղղորդել և խորհուրդ   տալ:

Մյուս  նվաճումս այն է ,որ  առաջին կիսամյակում ղեկավարել եմ  միջին դպրոցում անգլերենի ընտրությամբ գործունեության դասընթացը,որի ժամանակ մեծ ոգևորությամբ դասավանդել եմ  նեթբուքով և բլոգում բացված բաժնի համապատասխան նյութերով:      Դասընթացներն     հետաքրքիր   էին  և արդյունավետ,լի քննարկումներով,սովորողները թարգմանել  են փոքր հոդվածներ ,աշխատել տարբեր նախագծերի վրա, արդյունքում իմ մեթոդական հոդվածի հիման վրա    ստեղծվեց մի նյութ  և կարաոկե:

Աշխատում եմ նախագծերով  և որպես  նախագծի վերջնական արդյունք ստեղծվել են բազմաթիվ նյութեր՝  «Բարձրունքի հաղթահարում»  «Մենք  բոլորս Սեբաստացիներ ենք», «Ես Սեբաստացի եմ»,«Ուսուցչի տոն», «Խնկոյանական օրեր կրտսեր դպրոցում»,«Անտառում միայնակ»Ամանորյա տոնածառը», «Անսովոր տոնածառ սովորական ցանկություններով»:

Գեղարվեստի դպրոցի ենթակայքում ունեմ հրապարակած բազմաթիվ նյութեր:

Ունեմ հոդված`Վիդեոհեքիաթների ստեղծումը որպես ուսւոմնական նախագիծ,որը հրապարակվել է «Դպիր» -ում և շարունակական է ` «Ստախոս տղան», «Աղվեսն ու Խաղողը», «Ամանորյա տոնածառը»,

Ինձ համար նաև հիշարժան էր Հոկտեմբերի 4-ին  մի խումբ սովորղների հետ  մասնակցությունը Դիջիթեք Էքսպոյին:Այժմ էլ Դիջիթեք 2014 -ի Գեղարվեստի կրտսեր դպրոցի պատասխանատուն եմ :

2014-ին կաշխատեմ նույն ոգևորությամբ և պատրաստակամությամբ,  կներկայանամ նոր գաղափարներով, կիրականացնեմ հետաքրքիր նախագծեր:

Leave a comment