«Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ» շուրջտարյա նախագծի ամփոփում

Պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի, կրթում է և բավականություն պատճառում»,- Սարջենք Շրիվեր

Կարևորելով ճամփորդությամբ ուսուցումը՝ այս տարի ավագ դպրոցի սովորողների հետ սկսեցինք երկարաժամկետ  «Հետաքրքիր աշխարհը մեր շուրջը» ճամփորդական նախագիծը՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Գիտելիքը փորձի, հմտությունների զարգացման արդյունք է. որքան շատ ես կիրառում, արտահայտվում, այնքան ավելի հմտանում ես: Այս նախագծին մասնակցող սովորողները, բացի հայրենագիտական-ճանաչողական աշխարհայացքի ընդլայնումից, հմտանում են թվային միջոցներով ամենատարբեր աշխատանքներ անելիս՝ լուսանկարել, տեսանկարահանել, ձայնագրել, ապա տարբեր ծրագրերով այդ նյութերը շտկել, հրապարակել։ Բարելավում են նաև իրենց բանավոր խոսքը, զարգանում է մայրենի, ինչպես նաև օտար լեզվով  ճիշտ և գրագետ ներկայացնելու կարողությունը:Յուրաքանչյուր ճամփորդություն նախագծելիս հաշվի է առնվում առնում կրթահամալիրի ուսումնական օրացույցը, կրթական փոխանակումների ծրագիրը։ Ուսումնական ճամփորդության նախագծով hամագործակցում եմ պատմության, էկոլոգիայի, աշխարհագրության  մասնագետների հետ: Նախապատրաստական աշխատանքները կատարելիս սովորողները հետազոտում են այն վայրերը, որտեղ լինելու են, ծանոթանում նյութերին, բառապաշարին: Կարծում եմ, անգլերենի ուսուցումը, գործընկերության հաստատումը, ուսումնական նյութ պատրաստելը  կարևոր բաղկացուցիչներ են այս նախագծում: 

Յուրաքանչյուր ճամփորդություն սկսվում է նախապատրաստական աշխատանքից. նախ՝ սովորողներն ուսումնասիրում են վայրերը, որտեղ պատրաստվում են ճամփորդել, համացանցից տեղեկություններ են գտնում, դրանք թարգմանում են անգլերեն, նոր բառեր սովորում, աշխատում բառարաններով, կարդում են, լավացնում արտասանությունը՝ պատրաստվելով նկարահանումների: Այդպիսով, ճամփորդության նախապատրաստական մասը դառնում է հետաքրքիր և ուսուցանող։

Նախագծի արդյունքն ամփոփվում է որպես է՛լ ավելի հետաքրքիր ուսումնական պրոցես, քանի որ յուրաքանչյուր ճամփորդությունից հետո սովորողները գրում են հաշվետվություն, պատմում տպավորությունները, պատրաստում տեսանյութեր, ֆիլմեր: Այս տարի ճամփորդելով ՍյունիքիՎայոց ձորի Լոռու մարզերում, այցելելով Արցախի Հանրապետություն՝ ստեղծվեցին այս հետաքրքիր տեսաֆիլմերը: Ճամփորդական նախագիծը շարունակական է. առջևում են այլ ճամփորդություններ, որոնք էլի համագործակցային են:
Ճամփորդական տեսանյութերը ներկայացնում եմ ստորև:

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s